Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Տնակային ավաններում բազմազավակ ընտանիքներից շատերն ապրում են ինքնամեկուսացված կյանքով (տեսանյութ)

Տնակային ավաններում բազմազավակ ընտանիքներից շատերն ապրում են ինքնամեկուսացված կյանքով (տեսանյութ)
09.12.2013 | 15:35

«Շիրակ կենտրոնի»-ի դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում շատ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ամենածայրամասային տնակային թաղամասերից մեկը, ուր իրենց յոթ անչափահաս երեխաների հետ բնակվում են նաև Խաչիկյանների բազմանդամ ընտանիքը:

Ներկայացվող տեսանյութը վագոն-տնակում բնակվող բազմազավակ ընտանիքի ապրելակերպի մասին է:

Տեսանյութ

Տնակային ավաններում բազմազավակ ընտանիքներից շատերն ապրում են ինքնամեկուսացված կյանքով (տեսանյութը՝ shirakcentre-ի)
Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ